Հայաստանի մարզերում ծնելիությունն աճում է, իսկ մայրաքաղաքում՝ նվազում։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի տվյալները։
Ծնելիության ամենացածր գումարային գործակիցը Երևանում է։ Մինչև 2024 թվականը այն իջել է մինչև 1.180՝ 2021 թվականի 1.821-ի համեմատ։ Ամենաբարձ ծնելիությունը գրանցվել է Վայոց Ձորում. գործակիցը կազմել է 2.537 (2021 թվականի 1.643-ի դիմաց)։
Երկրորդ տեղում Սյունիքի մարզն է, որտեղ ծնելիության գումարային գործակիցը 2.367 է, այնուհետև Արարատը՝ 2.245։
Ընդ որում`2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծնվել է 14 609 երեխա, որը 1007–ով պակաս է` 2024 թվականի հետ համեմատած։ Հաշվետու ժամանակահատվածում մահացությունների թիվը նվազել է 58 դեպքով։ Այսպես` 2025 թվականի հունվար-հունիսին մահացել է 13 012 մարդ։
Մանրամասները` ինֆոգրաֆիկայում։
Sputnik Արմենիա