Логотип

ՀՀ-ում ընտանիք չկա, որին Փաշինյանը սուտ չի ասել. «Մեր ձևով» շարժման արձագանքը

Հայաստանում ընտանիք չկա, որին Նիկոլ Փաշինյանը սուտ չի ասել։ «Մեր ձևով» շարժումն այսպես է արձագանքել ՀՀ վարչապետի` ՀԷՑ–ի վերաբերյալ վերջին հայտարարությանը։

Փաշինյանը կառավարության այսօրվա նիստից անդրադարձավ Նոր տարվա օրերին ՀՀ–ում գրանցված հոսանքազրկումներին և կրկին մեղադրեց ՀԷՑ–ի նախկին ղեկավարներին` հայտարարելով, որ ՀՀ–ում չկա գոնե մեկ ընտանիք, որից ՀԷՑ–ը նախորդող շրջանում փող չի գողացել։

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների` ՀՀ-ում ընտանիք չկա, որին Փաշինյանը սուտ չի ասել։ Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան: Մեկ բան է փոխվել` նշանակվել է ոչ պրոֆեսիոնալ կառավարիչ, որն արգելել է պլանային աշխատանքները բազմաթիվ հասցեներում և աշխատանքից հեռացրել է քաղաքի գրեթե բոլոր էներգետիկ շրջանների մասնագետ պետերին։ Անցած տարվա 45 մլրդ դրամ ներդրման տեղն էլ արել է 25 մլրդ դրամ ներդրում, այսինքն` ինքն է թերակատարել»,– ֆեյսբուքյան էջում գրել է շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը:

Նա ընդգծել է, որ Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, թույլ ղեկավար է ու ոչ մասնագետ:

Sputnik Արմենիա