Հայաստանը 4-րդ կարգի ցորենի կարիք ունի, իսկ հացի խնդիր չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ անդրադառնալով Ղազախստանից Հայաստան ներկրված ցորենի հարցին։
«Այդպիսի ցորեն էլ է պետք Հայաստանին, ի՞նչ կա այդտեղ։ Որտե՞ղ է ասված՝ ինչ կարգի ցորեն պետք է գա։ Ցորենը ցորեն է, կենդանին ուտում է, հետո մեզ ինչ-որ բան է տալիս։ Ինչի պետք է նշվեր, թե որ կարգի ցորեն է բերվում։ Եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է, պետությունը բացվում է։ Այսօր անասնակեր է եկել, հետո էլ բարձրակարգ ցորեն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Գաղտնիք չկա, որ անասնակեր է, invoice-ներով էկած բան է։ Ի սկզբանե ասվել է՝ հացի խնդիր չկա, սոված չենք եղել, չենք լինի»,- նշեց Զաքարյանը։
Նրա խոսքով՝ այն «աղմուկը», որ բարձրացվեց ցորենի ներկրումից առաջ, ճանապարհների դիվերսիֆիկացիայի համար էր, ոչ թե հենց ցորենի։
Փոխնախարարը նաև ընդգծեց, որ Ռուսաստանից ներկրված ցորենը բարձրակարգ է։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
Sputnik Արմենիա
