Логотип

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը ցավում է, որ Ակոպովային և Ռախմանինին վիզա չեն տրամադրել

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը ափսոսանք է հայտնել, որ ՀՀ–ն ներկայացնող գեղասահորդներ Կարինե Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին, ինչպես նաև մենասահորդ Սիմոն Դանիլյանցին մուտքի վիզա չեն տրամադրել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ Ակոպովան սոցցանցերում հայտնել էր, որ Հայաստանում Մեծ Բրիտանայի դեսպանությունը իրեն և Ռախմանինին վիզաներ չի տրամադրել Շեֆիլդ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Գեղասահորդուհին նշել էր, որ Մեծ Բրիտանիայի ներկայացուցչությունը չի պատասխանել զուգասահքում հանդես եկող մարզիկների՝ վիզաներ ստանալու հարցմանը:

«Ցավով տեղեկացա, որ Հայաստանի գեղասահորդները բաց կթողնեն Եվրոպայի առաջնությունը Շեֆիլդ քաղաքում։ Կարող եմ միայն պատկերացնել նրանց հիասթափության աստիճանը», – գրել է Քոուլը։

Sputnik Արմենիա