Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի հունվարից կտևի ոչ թե 24 , այլ 18 ամիս։ ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրինագիծն ընդունվեց 65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ։
Նշենք, որ իշխանությունը որոշել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել պայմանագրային ծառայության աճի հաշվին:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ավելի վաղ ասել էր, որ ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։
Հիշեցնենք` ի սկզբանե նախատեսված էր 2021թ–ից քննարկվող այս փոփոխությունը կյանքի կոչել 2026–ի ամառային զորակոչից, բայց հոկտեմբերի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե փոփոխությունն ուժի մեջ կմտնի արդեն հունվարի 1–ից։
Որոշ փորձագետներ կարծում են, որ սա ՔՊ–ի կողմից արված նախընտրական քայլ է։
Sputnik Արմենիա
