ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ակնարկել է «Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավի իրական կերպարը» ներկայացնելու հարցում՝ Ռուսաստանի Դաշնության կործանարար դերի մասին։
Հունվարի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Սինանյանն իր ելույթի զգալի մասը նվիրեց «հակապետական ուժերի» և «հայտնի օտարերկրյա կենտրոնների» ու պետությունների կողմից իրականության «աղավաղմանը»։
Նրա խոսքով՝ իր ղեկավարած կառույցը փորձում է արտասահմանում ապրող իր հայրենակիցներին բացատրել, թե ինչ է իրական Հայաստանը և ինչ «զանգվածային դժգոհություն» կա Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության նկատմամբ։ «Սփյուռքում բնակվելով մեր հայրենակիցները մի քիչ այլ տեսանկյունից են նայում և նրանց մի քիչ խաթարված ձևով է ներկայացվում իրականությունը և մենք պետք է բացատրենք նրանց, թե ինչ է տեղի ունենում և ինչու է տեղի ունենում»։ «Ուժեր կան, որոնք օրուգիշեր զբաղվում են նման զարգացումները թյուր ձևով ներկայացնելով, որը ազդում է սփյուռքում բարոյաոհոգեբանական վիճակի վրա և Հայաստանի հետ կապերի վրա։ Նրանք ապրում են հեռու և հաճախ պետականության բացակայության պայմաններում Հայ Առաքելական Եկեղեցուն ընկալում են որպես պետականության հենասյուն և նրանց հուզական վիճակը խանգարում է նրանց խորը վերլուծել դա։ Հաշվի առնելով սա՝ մենք համբերատար աշխատում ենք նրանց հետ։ Նույնիսկ նրանք, ովքեր ասում են, որ սա «հարձակում է եկեղեցու վրա», նույնիսկ նրանք, ովքեր բացասաբար են խոսում ղեկավարության վարքագծի մասին, պարզապես չեն կարողանում առանձնացնել Հայ Առաքելական Եկեղեցուն իր ղեկավարությունից», – հայտարարել է Սինանյան՝ հավելելով, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և այս ղեկավարությանը իր տեղը դնի։
Սինանյանը մեծ ոգևորությամբ է հանձն առել թվարկել այդ ուժերը, սակայն ի վերջո նշել է միայն ՀՅԴ-ն։ «Օրինակ՝ ՀՅԴ-ն, որը սկզբունքայնորեն բռնել է հակապետական և հակահայաստանյան դիրքորոշում և ամեն ինչ անում է իր հնարավորությունների սահմանում, որոնք շատ սահմանափակ են բարեբախտաբար, որպեսզի իրականությունը խեղաթյուրված ներկայացնի։ ՀԱԵ վերնախավը, որը դեռ 2022 թվականից գոնե բռնել է շատ հակապետական դիրքորոշում և այն էքսպորտ է անում դեպի Սփյուռք։ Կան նաև այլ՝ ոչ հայաստանյան ազդեցության կենտրոններ, դրա անունը չեմ տա, բայց բոլորդ էլ գիտեք այդ երկիրը», – ակնարկել է Սինանյանը։ Խոսելով Սփյուռքում տիրող տրամադրությունների մասին՝ նա հավաստիացրել է, որ այնտեղ բավականին հարգված բարձրաստիճան հոգևորականներ նույնպես դժգոհ են ՀԱԵ վերնախավից։ «Վերջերս շփվում էի արտերկրի մի հոգևորականի հետ և նա ասում էր, որ եկեղեցական խորհուրդը վերահսկվում է Կտրիչ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ) կողմից, պետք է զգույշ գործել», — հայտարարել է Սինանյանը՝ միաժամանակ հրաժարվելով նշել զրուցակցի անունը։
Սփյուռքի հարցերով հանձնակատարը օգտվել է առիթից՝ երկրի բոլոր ներկայիս դժվարությունների համար մեղադրելով Դաշնակցությանը և նրա «նախկին անդամներին»։ Նրա խոսքով՝ Դաշնակցությունը «չի ճանաչում ո՛չ թավշյա հեղափոխությունը, ո՛չ էլ իր սեփական դերը 25 տարի տևած կործանարար գործընթացում»։ Նա նաև մեղադրել է «նախկիններին» և, հետևաբար, անձամբ Դաշնակցությանը՝ Արցախի կորստի համար։
News.am
