Логотип

ՀՀ քաղաքացիները կկարողանան մինչև 90 օր Ղազախստանում մնալ առանց վիզայի

ՀՀ քաղաքացիները կկարողանան Ղազախստանում մնալ առանց վիզայի։ Համապատասխան համաձայնագիր է վավերացրել Ղազախստանի խորհրդարանը։

Փաստաթղթի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները կարող են Ղազախստանում և Հայաստանում առանց վիզայի մնալ 90 օր։ Համաձայնագիրը սահմանում է ժամկետների երկարաձգման կարգը։

90 օր անց Հայաստանի քաղաքացիները կարող են ժամանակավոր կացության թույլտվություն ձևակերպել, օրինակ՝ աշխատանքի, ուսման, բուժման և այլնի համար։ Վիզա այլևս անհրաժեշտ չի լինի։

Բացի այդ, Հայաստանի և Ղազախստանի միգրացիայի ոլորտի պետական ​​մարմինները տեղեկատվություն կփոխանակեն իրենց տարածքներում գտնվող կողմերի քաղաքացիների, միգրացիոն օրենսդրության խախտումների և այլնի վերաբերյալ։ Ղազախստանի կողմից դա ներքին գործերի նախարարությունն ու աշխատանքի նախարարությունն են, հայկական կողմից՝ ոստիկանությունը, ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Sputnik Արմենիա