Логотип

ՀՀ 1-ին նախագահ․ Սամվել Կարապետյանը կարող է պրոֆեսիոնալ և ուժեղ կառավարություն ստեղծել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ունակ է իր շուրջը համախմբել պրոֆեսիոնալ տնտեսագետներից և տեխնոկրատներից կազմված մի ուժեղ կառավարություն։ Այսօր «Ֆեյսբուքում» նման գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա կարծիքով` Կարապետյանի առաջնահերթ խնդիրը կլինի երկրի ամրապնդումը և բնակչության սոցիալական վիճակի բարելավումը։

«Վստահաբար կարելի է հավաստել, որ իր հաղթանակի պարագայում նա չի հրաժարվի Հայաստանի և այլ պետությունների միջև կնքված պայմանագրերից, փոխարենը ավելի ևս կամրապնդի նրանց առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Կարապետյանի հաղթանակի պարագայում ինքնաբերաբար կվերանա նաև Պետության կողմից Եկեղեցու նկատմամբ սանձազերծված հակասահմանադրական և ազգադավ արշավը, ինչը հաստատաբար կվերականգնի ողջ հայության միաբանությունը»,– նշել է առաջին նախագահը։

Նշենք, որ փետրվարի 27–ին էլ ՀՀ առաջին նախագայ Լևոն Տեր–Պետրոսյանը նշել էր, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է։

Sputnik Արմենիա