Логотип

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտե․ Մերժում ենք Վահագն Խաչատուրյանի հետ Աթենքում հանդիպումները

ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է արել․

«Մենք հետևում ենք ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցին Աթենք և վերահաստատում, որ հայ–հունական պատմական բարեկամությունն ու բազմաոլորտ գործակցության զարգացումը բխում են երկու պետությունների և ժողովուրդների կենսական շահերից։ Պետական բարձր մակարդակի հարաբերությունների խորացումը ողջունելի է, ակնկալում ենք, որ այն կծառայի տա­րա­ծաշր­ջա­նա­յին կա­յու­նության և ժողովուրդների բարօրության համար։

Միևնույն ժամանակ Հայաստանի ներքին կյանքում արձանագրվող զարգացումները խորը մտահոգություն են առաջացնում։ Լրջագույն մտահոգության պատճառ է Եկեղեցու դեմ իրականացվող գործողությունները։ Հոգևորականների նկատմամբ հալածանքները վկայում են պետական լծակների օգտագործման մասին՝ ե­կե­ղեց­ու հե­ղի­նա­կու­թյու­նը խա­թա­րե­լու և ազ­գա­յին միաս­նա­կա­նու­թյու­նը տկա­րաց­նե­լու մի­տու­մով։

Այս պայմաններում մենք պատշաճ չենք համարում մասնակցել նախագահ Խաչատուրյանի հետ նախատեսվող հանդիպումներին՝ մերժելով այս ընթացքը»։

News.am