Логотип

Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները կոչով դիմել են ՀՀ իշխանությանը

Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Արևելյան հայոց թեմի առաջնորդ Տ․ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանև և Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանը կոչով դիմել են ՀՀ իշխանությանը:

Նրանք մտահոգություն են հայտնել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, քահանաների և առաջնորդարանի աշխատակիցների ձերբակալությունների կապակցությամբ։

«ՀՀ իշխանությանը կոչ ենք անում ապահովել արդարություն, թափանցիկություն և օրենքի պատշաճ ընթացք, հարգել հայ եկեղեցու պատմական անկախությունն ու սրբազան առաքելությունը։ Այս դժվարին պահին մենք միասնաբար կանգնում ենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի, մեր հոգևորականության և բոլոր հավատացյալների կողքին` թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում»,– ասված է հայտարարությունում։

Հոգևորականները հրավիրել են միասնական աղոթքի՝ իմաստնության, խաղաղության, հայրենիքում վստահության և միաբանության վերականգնման համար։

Yerkir.am