Логотип

Հնդկաստանը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը

Չորեքշաբթի օրը Հնդկաստանը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը և խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ այդ երկիր մեկնելուց՝ կապված բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառով տարածաշրջանում աճող լարվածության հետ, հայտնում է Hindustan Times-ը։

Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը հրապարակել է հորդորագիր, որով կոչ է արել երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ ուսանողներին, գործարարներին, ուխտավորներին և զբոսաշրջիկներին, «ստեղծված իրավիճակի պատճառով» լքել երկիրը ՝հասանելի տրանսպորտային միջոցներով, ներառյալ կոմերցիոն չվերթները։

Արտաքին գործերի նախարարության հրապարակած մեկ այլ հորդորագրում հնդիկներին խստորեն հորդորվում է խուսափել դեպի Իրան այցելություններից՝ մինչև հետագա ծանուցումը։ Դա կապված է ընթացիկ իրադարձությունների հետ։

Սա հունվարի 5-ին նախարարության կողմից հրապարակված հորդորագրի կրկնությունն է, որով Իրանում գտնվող հնդիկներին կոչ է արվում զգուշություն ցուցաբերել և խուսափել բողոքի ցույցերից կամ հանրահավաքներից:

Իրանում բնակվում է շուրջ 10 000 հնդիկ, այդ թվում՝ բազմաթիվ ուսանողներ: Հնդկաստանի տարբեր անկյուններից Իրան են այցելում նաև հազարավոր շիա ուխտավորներ, գրում է լրատվամիջոցը:

News.am