Логотип

Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին 550 հնդիկների տարհանմանն աջակցելու համար

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին ու Հայաստանի կառավարությանն Իրանից իր երկրի քաղաքացիներին անվտանգ տարհանումը ապահովելու համար։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր էջում։

«Շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին Իրանից մինչև հիմա Հնդկաստանի 550 քաղաքացիների անվտանգ տարհանմանն աջակցելու համար։ Բարձր ենք գնահատում նրանք աջակցությունը նման դժվարին ժամանակներում»,- գրել է Ջայշանկարը՝ գրառման մեջ նշելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։

Sputnik Արմենիա