Логотип

Հոգևորական․ Մեզ սպառնացել են՝ կամ սպասարկում եք տասը եպիսկոպոսների օրակարգը, կամ թե մնում եք ԿԳԲ-ի օրակարգի մեջ

Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգևոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ կամ քողարկված սպառնալիքով, թե՝ կամ սպասարկում եք տասը եպիսկոպոսների իբր նորոգման օրակարգը, կամ թե մնում եք ԿԳԲ-ի օրակարգի մեջ: Այս մասին գրել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Հետևելով Քրիստոսի օրինակին, որ չերկխոսեց չարի հետ, այլ ամեն փորձության պատասխանեց Աստծո խոսքով, ասում եմ. «Հետև’ս գնա, սատանա’»։

Իբրև կեցվածք և դիրքորոշում՝ միանում եմ խղճի և հայրենիքի կալանավոր Միքայել սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ և անսասան մնա»,-գրել է նա։

News.am