Логотип

Հոգևոր-բարոյական նորմերի ոտնահարում է․ Արա Աբրահամյանը՝ Միքայել սրբազանի դատավճռի մասին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության բացակայության, հոգևոր-բարոյական նորմերի ոտնահարման վկայությունն է, որը քաղաքական ենթատեքստ ունի։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:

«Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ դատարանի այս որոշումը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է ժողովրդի շրջանում սկզբունքային և հայրենասեր արքեպիսկոպոսի ժողովրդականության հետ», – ասել է Աբրահամյանը:

Նա հիշեցրել է, որ արքեպիսկոպոսը հրաժարվել է հոգեհանգստի պատարագ մատուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ այդպիսով արտահայտելով իր վերաբերմունքը վերջինիս վարած քաղաքականության վերաբերյալ, այդ թվում՝ եկեղեցու նկատմամբ:

«Եկեղեցու և նրա սպասավորների դեմ պայքարը որևէ մեկին պատիվ չի բերում և անջնջելի բիծ է թողնում ոչ միայն իշխանության, այլև, ցավոք, ողջ հասարակության վրա»,- եզրափակել է Աբրահամյանը:

Sputnik Արմենիա