Հայաստանում հոկտեմբերին օդի ջերմաստիճանը կգերազանցի կլիմայական նորման 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի միջինից ցածր: Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մամուլի ծառայությունից՝ ներկայացնելով ամսական կանխատեսումը։
Գերատեսչությունում հստակեցրել են, որ հոկտեմբերի երրորդ տասնօրյակին տաք օրերի թիվը կկրճատվի, և ջերմաստիճանը կսկսի նվազել։
Միջին ցուցանիշներն ըստ մարզերի կլինեն հետևյալը. Սյունիքում՝ մոտ +18, Վայոց Ձորում և Արարատում՝ +17, Երևանում, Արմավիրում և Տավուշում՝ +16, Կոտայքում և Արագածոտնում՝ +15, Լոռիում՝ +13, Շիրակում և Գեղարքունիքում +11 աստիճան:
Sputnik Արմենիա