Логотип

Հոմսում հայերի և ալևիների դեմ հարձակումներից հետո Սիրիայում զանգվածային ցույցեր են սկսվել

Սիրիայում բողոքի ակցիաներ են սկսվել Հոմսում զինված խմբավորումների կողմից իրականացված ջարդերից հետո։

Ավելի վաղ ալևիների խորհրդի ղեկավարը քաղաքացիներին կոչ էր արել դուրս գալ փողոց՝ ի աջակցություն կրոնական և էթնիկ փոքրամասնությունների: Ակցիաներ են ընթանում Տարտուսում, Ջաբլում, Ալ-Կարդահայում, Լաթաքիայում։

Տարտուսում մարդիկ վանկարկում են «Հոմս, մենք քեզ հետ ենք մինչև վերջ»։

Ջաբլա քաղաքում զինյալները ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել ցույցը ցրելու համար:

Զինված ջոկատները նոյեմբերի 23-ին Հոմսում հարձակվել են հայերի և ալևիների վրա։ Անկարգություններ են սկսվել ալևիների Ալ-Մուհաջիրին շրջանում, ապա տարածվել դեպի հայկական թաղամաս։ Սիրիայի այսպես կոչված «անվտանգության ուժերը» ժամանել են շրջան՝ իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար։ Որոշ տվյալներով ՝ ջարդերի առիթ է հանդիսացել սուննի ամուսնական զույգի սպանությունը։

Sputnik Արմենիա