Հովհաննավանքում քաղաքացիներից մեկը «պատարագի» ավարտին կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ձեռքից վերցրել է Սուրբ Գիրքը։
Իրարանցում է սկսվել, սարկավագները հորդորել են քաղաքացուն դուրս գալ եկեղեցուց, ինչին ի պատասխան՝ տղամարդն ասել է, որ նրանք իրավունք չունեն իրեն եկեղեցուց դուրս հրավիրել։
Նշենք, որ մինչև այդ էլ մեկ քաղաքացու Փաշինյանի անվտանգության աշխատակիցները բերանը փակելով դուրս էին հանել, քանի որ ասել էր. «Ստեփան Ասատրյա՛ն, դու իրավունք չունես պատարագ մատուցելու»։
News.am
