Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, որ զինված ջոկատները Սիրիայի Հոմս քաղաքում հարձակվել են հայերի և ալևիների վրա։ Անկարգություններ են սկսվել ալևիների Ալ-Մուհաջիրին շրջանում, ապա տարածվել դեպի հայկական թաղամաս։
Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է հալեպահայ լրագրող Հովհաննես Շահիրյանի հետ։
«Մենք Հոմսում փոքր հայ համայնք ունենք, և նրանք տարբեր շրջաններում են ապրում։ Սակայն շփոթություն առաջացավ, երբ սոցիալական ցանցերում լուրեր տարածվեցին, թե բախումները տեղի են ունեցել հայկական թաղամասում։ Հավանաբար թարգմանվել է լուրը, և հասկացվել է, որ կան տուժած հայեր, սակայն մինչ այս պահը մարդկային կորուստներ կամ վիրավորներ չունենք»,- նշել է Շահիրյանը։
