Логотип

Հորմուզի նեղուցը կդառնա վճարովի. Իրանի խորհրդարանը հաստատել է օրենքի նախագիծը

Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ նախնական օրենքի նախագիծը։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մոջթաբա Զարեյը։

«Հորմուզի նեղուցի անվտանգության և կայուն զարգացման ռազմավարական գործողությունների մասին օրենքի նախագիծը հաստատվել է այսօր Ազգային անվտանգության հանձնաժողովի նիստում», – ասել է Զարեյը։

Խորհրդարանականը նշել է, որ օրենքի նախագիծը ներառում է Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու միջոցառումներ, այդ թվում՝ նավագնացությունը, ֆինանսական մեխանիզմների և իրանական ռիալներով վճարների հարցը, ինչպես նաև տարանցման արգելք Միացյալ Նահանգների և Իսրայելի և Իրանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը մասնակցող երկրների համար։ Ավելին, օրինագիծը նախատեսում է համագործակցություն Օմանի հետ իրավական շրջանակի մշակման գործում։

Sputnik Արմենիա