Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի համաշխարհային արտահանման շուրջ 50%-ի դադարեցմանը, ինչը կարող է ձախողել ցանքսի արշավը և պարենային ճգնաժամ առաջացնել Եվրոպայում ու Ասիայում, գրում է «Իզվեստիա»-ն:
Ազոտական հավելումների գները Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց հետո աճել են 30%-ով:
Ռուսաստանի Դաշնությունը, որին բաժին է ընկնում այս արտադրանքի համաշխարհային շուկայի մոտ 20%-ը, կարող է ավելացնել արտասահմանում մատակարարումները։
«Ստեղծված պայմաններում պարարտանյութերի շուկան բախվում է գների կտրուկ թռիչքի և տատանողականության ուժեղացման վտանգի հետ։ Առավել խոցելի են թվում ազոտական և ֆոսֆորական հավելումների սեգմենտները։ Լոգիստիկ սահմանափակումներն ուղղակիորեն ազդում են կարբամիդի (ազոտական խմբի հիմնական արտադրանքի) մատակարարումների վրա, ինչպես նաև նվազեցնում են ամոնիակի և ծծմբի հասանելիությունը, որոնք հանդիսանում են ֆոսֆորական պարարտանյութերի արտադրական շղթայի բազային բաղադրիչները։ Հաշվի առնելով պահանջարկի բարձր սեզոնայնությունը՝ նմանատիպ լոգիստիկ շոկը կարող է հանգեցնել ագրարային ոլորտի աշխատողների ծախսերի աճին և ուժեղացնել գնաճային ճնշումը համաշխարհային պարենային շուկաների վրա արդեն իսկ առաջիկա եռամսյակներում», – կարծում է «Իմպլեմենտա» ընկերության նախագծերի ղեկավար Եվգենյա Պոպովան։
News.am
