Логотип

Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Ուկրաինային 90 մլրդ եվրո հատկացնելու` ԵՄ որոշումը

Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Եվրամիության գագաթնաժողովի որոշումը՝ 2026-2027 թվականների համար Կիևին 90 մլրդ եվրոյի չափով ռազմական ֆինանսավորում հաստատելու և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն ընդունելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի հարցով քննարկումների ավարտից հետո հրապարակված հայտարարությանը։

«Եվրոպական խորհուրդը քննարկել է Ուկրաինայում իրադարձությունների վերջին զարգացումները։ 2/26 հավելվածում զետեղված հայտարարության տեքստին վճռականորեն աջակցել են ԵՄ 27 պետություններից 25-ի ղեկավարները։ Եվրոպական խորհուրդն այս թեմային կվերադառնա հաջորդ հանդիպման ժամանակ»,-նշվում է ամփոփիչ հայտարարության մեջ։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը, Հունգարիան և Սլովակիան «հրաժարվել են հանել» Կիևին 90 մլրդ եվրոյի ֆինանսավորման և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի հաստատման վետոն՝ մերժելով Ուկրաինայի վերաբերյալ գագաթնաժողովի հռչակագրի պատրաստված նախագիծը։

Կցված փաստաթուղթն ամփոփիչ հայտարարության նախագիծն է, որը չի ստացել Հունգարիայի և Սլովակիայի հավանությունը, հետևաբար իրավաբանական ուժ չունի։ Դրանում, մասնավորապես, տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. «Եվրոպական խորհուրդը ողջունում է 2026-2027 թվականների համար Ուկրաինային աջակցելու նպատակով 90 մլրդ եվրոյի վարկի հաստատումը և Ուկրաինային միջոցների առաջին հատկացումը սպասում է ապրիլին»։

Նախագծում նաև նշվում է, որ Եվրախորհուրդը «ակնկալում է պատժամիջոցների 20-րդ փաթեթի արագ հաստատում»։

Sputnik Արմենիա