Հունգարիան 30 միլիոն դոլար դրամաշնորհ է հատկացնում Ջաբրայիլի շրջանի (օկուպացված Արցախի Ջրական շրջան – խմբ.) գյուղերից մեկում վերականգնողական աշխատանքների համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի կառավարության 2025 թվականի զեկույցին։
Ըստ փաստաթղթի՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության և Հունգարիայի օգնության գործակալության միջև ստորագրվել է հաստատման նամակ՝ բնակելի շենքերի վերակառուցման նախագծի համար դրամաշնորհային միջոցների ընդունման վերաբերյալ։
Փաստաթուղթը հաստատվել է կառավարության կողմից։
News.am
