Այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը Երևանում գրանցվել է ավտոբուսների մասնակցությամբ 67 ճանապարհա-տրանսպորտային պատահար (ՃՏՊ), որոնց հետևանքով կան զոհեր կամ վիրավորներ։ Դրա մասին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարությունը՝ ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցման։
Այդ վթարների հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 121-ը։
Նույն ժամանակահատվածում գրանցվել է տրոլեյբուսների մասնակցությամբ յոթ վթար, որոնց հետևանքով կա յոթ վիրավոր։
Այդ ընթացքում հանրապետությունում գրանցվել է ընդհանուր առմամբ 3773 ՃՏՊ։
