Логотип

Հրամայական անհրաժեշտություն էր այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. ընթերցվել է Արամ Առաջինի հռչակագիրը

Ընթերցվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայրապետական հռչակագիրը։

Հայրապետը 2026թ.–ը հայտարարել է «Հոգևոր կյանքի վերանորոգման տարի» և այսուհետ ամեն տարի Սուրբ ծնունդին հաջորդող կիրակի օրը պատարագի ժամանակ ընթերցվելու է նրա հայրապետական հռչակագիրը։

Արամ Առաջինն իր այս տարվա հռչակագրում նշել է, որ պարագայական որոշում չէ այս տարին հոգևոր կյանքի վերանորոգմանը նվիրելը, այլ հրամայական անհրաժեշտություն՝ հաշվի առնելով հայի կյանքի մեջ հոգևոր կյանքի առանցքային կարևորության նահանջը։

Հայրապետը նշել է նաև, որ այսօր իրավիճակից ելնելով, հայ ժողովրդի մոտ հոգևոր կյանքը չի ներկայացնում այն նույն կենսական վիճակն ու հարազատ պատկերը, ինչպես եղել է անցյալում։

«Հայ եկեղեցին դարձել է առավելապես ծիսակենըրոն, հետևաբար, հրամայական և անյետա­ձգե­լի է ծիսական կյանքի բարեփոխումը՝ ներ­կա պայ­ման­ներին և պահանջներին համապատասխանեցնելով և ժողովրդի գործուն մասնակցությամբ։ Առանց անտեսելու ազգային արժեքների կարևորությունը, անհրաժեշտ է, որ եկեղեցին հատուկ նախաձեռնություններով հանդես գա՝ շեշտը դնելով հոգևոր արժեքների վրա»,– ասվում է հռչակագրում։

News.am