Логотип

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆ ՄԵԿՆ Է՝ ԻՄՊԻՉՄԵՆՏԸ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծում է՝ Հայաստանի ազատագրման ուղին դավաճան իշխանությունների հեռացումն է՝ իմպիչմենտի միջոցով։

«Միքայել Սրբազանի ազատությունը վերանվաճելու միայն մեկ ձև կա՝ սրբապիղծ իշխանությունների հեռացում։

Բագրատ Սրբազանի և նրա հետ կալանավորված մյուս 17 արդարների ազատությունը վերանվաճելու ձևն էլ է մեկը՝ անօրեն իշխանությունների հեռացում։

Մնացած բոլոր քաղբանտարկյալների և ապօրինի հետապնդվողների խնդիրների լուծումն էլ կրկին նույնն է։

Ավելին ասեմ՝ ողջ Հայաստանի ազատագրման ուղին է նույնը՝ դավաճան իշխանությունների հեռացում։

Ֆեյսբուքյան ավատարները չեն օգնելու։ Փոքրիկ ցույցերը չեն օգնելու։ Ջղային մեկնաբանություններն ու հարցազրույցները չեն օգնելու։

Բոլոր այս խնդիրների լուծման իրավական և օրինական ուղին այսօր մեկն է՝ իմպիչմենտը։ Ու որքան շուտ այս գործը գլուխ բերվի, այնքան քիչ կտառապեն մեր հոգևոր հայրերը, մեր ընկերներն ու մեր ժողովուրդը»,- սոցցանցի իր էջում գրել է Մելիք-Շահնազարյանը։

Aysor.am