Логотип

Ձեզ գուցե շատ բան կպատմեն, բայց ոչ մեր հասարակությանն իրապես հուզող առաջնային խնդիրների մասին․ Թաթոյանի ուղերձը՝ Վենսին

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ուղերձ է հղել ԱՄՆ փոխնախագահին՝ Հայաստան նախատեսված նրա այցի առիթով։

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Հայաստան կատարելիք առաջիկա այցի ժամանակ Ձեզ գուցե շատ բան կպատմեն, բայց ոչ այն առաջնային խնդիրների մասին, որոնք հուզում են մեր հասարակությանն իրապես։

Մեծ հարգանքով Ձեր նկատմամբ՝ ուզում եմ հիշեցնել՝

– Ադրբեջանում անօրինական պահվող հայ գերիների և պատանդների, նրանց խոշտանգումների մասին։ Նրանք քրիստոնյաներ են, որոնց միակ «հանցանքը» նրանց հավատն ու ազգային ծագումն է։

– Ադրբեջանը 2021 թվականից նաև օկուպացրել է Հայաստանի ավելի քան 200 քառ․ կմ տարածք, որի պատճառով մեր սահմանային բնակչությունը մշտական անհանգստության մեջ է, իսկ անվտանգությունը՝ խաթարված։

– Մեր թիմն ունի նաև ապացույցներ՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի (Լեռնային Ղարաբաղ) նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած էթնիկ զտումների վերաբերյալ, որի հետևանքով ընդամենը մի քանի օրում իրենց դարավոր հայրենիքից բռնի տեղահանվեց 120,000 մարդ»,- Արման Թաթոյանը:

News.am