Логотип

«Ձեռքերդ հեռու եկեղեցուց». բողոքի ակցիա դատախազության և կառավարության մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ի պաշպանություն Ամենայն հայոց կաթողիկոսի և Հայ առաքելական եկեղեցու այսօր բողոքի ակցիաներ տեղի ունեցան ՀՀ դատախազության և կառավարության շենքերի մոտ։ Կազմակերպիչներն էին «Համահայկական ճակատ» կուսակցությունը և համանուն շարժումը։

Ակցիայի մասնակիցները պարզել էին «Հավատքը չի դատվում», «Քննիչը պետք է ծառայի օրենքին» և նմանատիպ գրությամբ ցուցապաստառներ։ Միաժամանակ նրանք վանկարկում էին. «Ձեռքերդ հեռու եկեղեցուց»։

«Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ Արսեն Վարդանյանի խոսքով` դատախազության շենքի մոտ են եկել, քանի որ այս կառույցը չի հետևում սահմանադրական կարգի պահպանմանը։

«Մեր վերաբերմունքը թե դատախազությանը, թե ուժային մյուս կառույցներին բացասական ենք գնահատում. իրենք հատուկ ցուցումներով կատարում են հատուկ հրամաններ»,– հայտարարեց նա։

Ակցիայի մասնակիցներն, այնուհետև, երթով շարժվեցին ՀՀ կառավարության շենքի մոտ` այստեղ ևս ներկայացնելով իրենց պահանջները։

Sputnik Արմենիա