Логотип

Ձերբակալվել են Խոյի համայնքապետի եղբայրն ու եղբոր որդիները

«Հետքին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել Շահումյան համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ։

Ըստ կայքի` պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանի և Յայլոյանների միջև միջադեպը տեղի է ունեցել 2025թ. հուլիսի 31-ին: Կալանավորված են Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի եղբայրը՝ Մարգար Յայլոյանը, աներորդին և երկու որդիները՝ Գրիշա և Էրիկ Յայլոյանները:

Ավելի վաղ լրագրող Լիա Սարգսյանը գրել էր, որ Խոյի ՔՊ-ական համայնքապետն ու եղբայրը ծեծի են ենթարկել ոստիկաններին։ Կան հինգ ձերբակալվածներ, նախաձեռնվել է քրեական վարույթ։

News.am