Логотип

Ձերբակալվել է Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը

Մալաթիայի ոսկու շուկայի տնօրենը ձերբակալվել է։ ՀՀ քննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է»,– տեղեկացրին կոմիտեից:

Ըստ մամուլի տեղեկությունների` դիմակավորված հատուկջոկատայինները առավոտյան ներխուժել են Մալաթիայի ոսկու շուկա, ձերբակալել շուկայի տնօրենին: Դիմադրության հետևանքով հատուկջոկատայինները ֆիզիկական ուժ են կիրառել՝ հարվածելով և գետնին տապալելով ներկաներին. մեկ կին վնասվածք է ստացել։