Логотип

Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը

Ձերբակալվել է Մասիսի նախին համայնքապետի եղբայր Գոռ Համբարձումյանը։ Այս մասին հայտնում է «Իշխանություն» լրատվականը` հղում անելով իր աղբյուրներին։

Sputnik Արմենիան Քննչական կոմիտեից պարզեց, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

« Քրեկան հետապնդումը հարուցվել է Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը), 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,– հայտնեցին Քննչականից:

Քնչական կոմիտեցին նաև հայտնեցին, որ վերջինս ձերբակալվել է:

Հիշեցնենք՝ Գոռ Համբարձումյանը քրեական գործով անցնում էր նաև 2022 թվականին։ Նա ու ևս մեկ անձ մեղադրվում էին պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։ Գոռ Համբարձումյանը գրեթե մեկ տարի կալանքի տակ էր գտնվում։ Նրա խափանման միջոցը փոխվել էր 2022 թվականի հուլիսի 8–ին, և նա ազատ էր արձակվել։ Այդ ժամանակ քրեական հետապնդումը դադարեցվել էր հանցակազմի բացակայության հիմքով։

Sputnik Արմենիա