Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նա հավելեց, որ նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն են իրավապահները խուզարկություն իրականացվել։
Եսայի քահանա Արթենյանի տեղեկությունով` սրբազանին տարել են քննչական բաժին։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն հանոց կաթողիկոս Գարեգի Բ–ի քրոջ որդին է։
Հավելենք, որ Տեր Արամը Հանրայինի հեռուստատեսության եթերում ասել էր, որ ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, ով Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։
Այս հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հոդվածով: