Логотип

Ձմռան առաջին օրն առաջին ձյունն է տեղում ՀՀ-ում. ի՞նչ իրավիճակ է ճանապարհներին

Ձմռան առաջին օրը ՀՀ–ում տեղում է առաջին ձնախառն անձրևը:

«Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում: Այդ հատվածում և Անիի տարածաշրջանում նաև մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր»,- հայտնում է «ճանպարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Նշվում է, որ Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

«Ճանապարհային դեմարտամենտը» վարորդներին հորդորում է լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Sputnik Արմենիա