Логотип

Ղազախստանում ընտրողների ավելի քան 87%-ը հավանություն է տվել նոր Սահմանադրությանը

Ղազախստանում ընտրողների ավելի քան 87%-ը հավանություն է տվել նոր Սահմանադրության ընդունմանը։ «Հանրաքվեի հարցին դրական քվեարկած քաղաքացիների թիվը կազմել է 7,954,667, կամ 87.15%», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Կենտրոնական հանրաքվեի հանձնաժողովի (ԿՀՀ) նախագահ Նուրլան Աբդիրովը։

Հստակեցվել է, որ քվեարկությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 9,127,192 մարդ, որոնք քվեարկել են Ղազախստանում և արտերկրում։ Նրանցից 12,482,613 մարդ սկզբնապես ներառված է եղել ընտրողների ցուցակներում։

«Ընդունո՞ւմ եք Ղազախստանի Հանրապետության նոր Սահմանադրությունը, որի նախագիծը հրապարակվել է լրատվամիջոցներում 2026 թվականի փետրվարի 12-ին» հարցի շուրջ հանրաքվեն կհամարվի վավեր»։ «Հանրապետական ​​հանրաքվեում քվեարկության ներկայացված նոր Սահմանադրությունը համարվում է ընդունված», – հայտարարել է Աբդիրովը։

News.am