Логотип

Ղազինյան․ Իշխանությունները ՀԷՑ-ի միջոցով լուծում են Սամվել Կարապետյանի հարցը

Իշխանությունները ՀԷՑ-ի միջոցով ուղղակի լուծում են Սամվել Կարապետյանի հարցը՝ նրան քաղաքական գործոն չդարձնելու նպատակով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, մամուլի ասւոլիսում հայտարարեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

«Այդ վախը, որ իրենք ունեն Կարապետյանից, դուք չեք պատկերացնում։ Այս բեսպրեդելը ինչի՞ համար են անում՝ Կարապետյանին չեզոքացնելու համար։ Իրենք շատ կարճաժամկետ են մտածում․ մտածում են՝ դե միլիարդատեր մարդ է, հեսա մեկ-երկու ամիս կնստի, կգա բանակցությունների, մի բան կպայմանավորվենք, կթողի, կգնա։

Նույն այս շարքից է նաև այն, որ իրենց չի հետաքրքրում, թե պետությունն ինչքան փող է տալիս։ Մեզ պետք է դա հետաքրքրի։ Արտաքին պատքը կա ու կա չէ՞։ Ունեն չէ՞ որոշակի հովանավորներ այս բեսպրեդելին։ Ո՞ւր են եվրոպացիները»,- ասաց Ղազինյանը։

Նա նաև համոզմունք հայտնեց, որ ՀԷՑ-ի ներկայիս գործելաոճը բերելու է վնասների, սակայն այդ վնասները հաշվել հնարավոր չի լինի, քանի որ ՀԷՑ-ի ներսում «մարդ չունեն»։ Այնուամենայնիվ, հաշվարկներից հետո ներկայիս կառավարիչները ստիպված են լինելու վճարել 3 միլիոն դրամի չափով վնասների համար։

News.am