«Մեր ձևով» շարժման անդամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն արձագանքել է նախօրեին ՔՊ կուսակցության համագումարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին:
«Իմ անձնական կարծիքով, ոչ մի միջազգային ներդրող չի համաձայնվի այս ակտիվը վերցնել, որովհետև այս ակտիվը խլվել է։ Ցանկացած միջազգային կազմակերպություն չի կարող բացառել, որ իր հետ էլ նույնը կլինի։ Ընդամենը իշխանությունները շարունակում են ընտրությունների համար և Սամվել Կարապետյանի «պատժիչ» գործողություններ»,– ասել է Ղազինյանը։
News.am