Логотип

Ղազինյան․ Ռոմանոս Պետրոսյանն ինքն է խոստովանել, որ տեղեկությունը սոցցանցի իր էջում սուտ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի երեկվա հայտարարություններից հետո կոչ եմ անում քաղաքացիներին չվստահել նրա ֆեյսբուքյան գրառումներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գործադիր տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ մեկնաբանելով ժամանակավոր կառավարչի հայտարարությունները։

«Հաշվի առնելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա նիստում պարզվել է, որ Ռոմանոս Պետրոսյանի՝ Ֆեյսբուքում տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և Պետրոսյանն ինքն է սկզբում այն ​​ճանաչել որպես կեղծ, ապա փորձել արդարացնել նրանով, որ դա իր անձնական էջն է… Ավելին, նա նշել է, որ էջը քաղաքական է։ Այս ամենը մեզ հանգեցնում է այն եզրակացության, որ Ռոմանոս Պետրոսյանի անձնական էջում հրապարակված ամեն ինչ, նրա նախկինում տարածած ողջ տեղեկատվությունը, չեմ ուզում կոպիտ ասել, ճշմարիտ չէ։ Հետևաբար, կոչ եմ անում քաղաքացիներին չվստահել նրա գրառումներին»,- ընդգծել է Ղազինյանը։

News.am