Логотип

Ղամբարյան․ Իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղաuպանության հիշողությունը ջնջելն է

Խնդիրը զուտ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հանելը չէ. այն շատ ավելի խորքային է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը և դրա միջազգային ճանաչման պահանջը ջնջելն է:

«Տեքստերը մի օր կարելի է վերականգնել, բայց մի ամբողջ սերնդի հիշողությունը ջնջելն անդառնալի է:

Ուստի նրանց պայքարը ոչ այնքան տեքստերի, որքան խորհրդանիշերի դեմ է, այլ կերպ ասած` գաղափարական ծրագրի արմատական փոփոխության համար է»։

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին պետք է հղում չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։

News.am