Логотип

Ճանաչել անմեղ. Միքայել սրբազանի պաշտպանների թիմը բողոքարկել է ազատազրկման դատավճիռը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների թիմը բողոքարկել է հոգևորականին 2 տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը։ Նրանք հաղորդագրություն են տարածել ֆեյսբուքյան էջում։

«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների կողմից այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ (դատավճիռը պաշտպանները ստացել են հոկտեմբերի 15-ին): Պաշտպանները խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը»,– ասված է հաղորդագրությունում:

Sputnik Արմենիա