Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտարարել է Իրանում ռադիոակտիվ նյութեր պարունակող օբյեկտներից միջուկային արտանետման ռիսկերի բացակայության մասին:
«Այս պահին ճառագայթային արտանետման վտանգ չկա», – ասվում է «X» սոցիալական ցանցում գործակալության հաղորդագրության մեջ:
Չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հրթիռները հարվածում են ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև քաղաքացիական ենթակառուցվածքներին ինչպես Իսլամական Հանրապետությունում, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներում:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Sputnik Արմենիա
