Մադաթ Բաբայանը Բաքվում դատապարտվեց 19 տարվա ազատազրկման։
Բաբայանը, հիշեցնենք, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Չարեքթար գյուղում, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում։
Նրան շինծու մեղադրանք է առաջադրվել «հանցավոր կազմակերպությանը տարբեր ժամանակահատվածներում մասնակցելու» համար՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի առնվազն 24 հոդվածներով, այդ թվում՝ հոդված 103 (ցեղասպանություն), հոդված 114 (վարձկանություն) և հոդված 214 (ահաբեկչություն)։
Բաքվում 19 տարվա ազատազրկման է դատապարտվել նաև Մելիքսեթ Փաշայանը, իսկ Դավիթ Ալահվերդյանը՝ 16 տարվա ազատազրկման։
Aysor.am
