Логотип

Մալխաս Ամոյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին և անցավ ԱԱ կիսաեզրափակիչ

Հայաստանի հունահռոնեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը (77կգ) հաղթեց Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Յըլմազին և անցավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Ավելի վաղ նա 10:0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուշ Բերնատեկին։

Ամոյանի հաջորդ մրցակիցը Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալին է։

Հիշեցնենք` ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։

Sputnik Արմենիա