Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «խախտում է միջազգային կանոնները» և «աստիճանաբար երես է թեքում» իր որոշ դաշնակիցներից, հաղորդում է AFP-ն։
«Բազմակողմ ինստիտուտները գործում են ավելի ու ավելի քիչ արդյունավետ ձևով», – ասել է Մակրոնը Ֆրանսիայի դեսպաններին ուղղված իր ամենամյա ուղերձում։ «Մենք ապրում ենք մեծ տերությունների աշխարհում, որոնք իրական գայթակղություն են զգում աշխարհը բաժանելու համար»։
News.am
