Ֆրանսիան պատերազմ չի մղում Մերձավոր Արևելքում և չունի դրան մասնակցելու մտադրություն, հայտնել է նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցել է Figaro-ն։
«Ֆրանսիան ռազմական տեխնիկա է ուղարկել Մերձավոր Արևելք, այդ թվում՝ «Շառլ դը Գոլ» ավիակիրը՝ Իրանի պատասխան գործողություններից տուժած իր քաղաքացիներին և դաշնակիցներին պաշտպանելու, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռների որսման հարցում նրանց օգնելու համար։
Ֆրանսիան պատերազմ չի մղում այս տարածաշրջանում։ Նա պաշտպանում է ֆրանսիացիներին, իր դաշնակիցներին և աջակցում է Լիբանանին։ Մենք ներկայում մոբիլիզացնում ենք ռեսուրսներ՝ ծովային անվտանգությունն ապահովելու համար։ Մենք կփորձենք գործել հնարավորինս խելամիտ և խաղաղ»,- ավելացրել է Մակրոնը։
News.am
