Իրանը ազատ է արձակել Էվին բանտում բանտարկված երեք ֆրանսիացի քաղաքացիների, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա ասել է, որ Սեսիլ Կոլերը և Ժակ Պարիզը, որոնք երեք տարի պահվել էին Իրանում, ազատ արձակվելուց հետո վերադարձել են Թեհրանում գտնվող Ֆրանսիայի դեսպանատուն։
«Ես ողջունում եմ այս առաջին քայլը։ Երկխոսությունը շարունակվում է՝ նրանց Ֆրանսիա արագ վերադարձը հնարավոր դարձնելու համար։ Մենք անխոնջ աշխատում ենք դրան հասնելու համար, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր դեսպանատանը և բոլոր պետական մարմիններին իրենց մոբիլիզացիայի համար», – հավելել է Ֆրանսիայի նախագահը։
News.am
