Логотип

ՄԱԿ անվտանգության խորհուրդն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով արտահերթ նիստ կգումարի հունվարի 12-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, նիստ գումարելու առաջարկը ներկայացրել է Ուկրաինան:

Ուկրաինական կողմը նշել է, որ նիստ գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիական ենթակառուցվածքներին Ռուսաստանի կողմից հարվածներով:

Պաշտոնական Մոսկվան, սակայն, հերքում է, թե Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայի զինուժի դեմ մարտերի ընթացքում հարվածում են բնակելի տներին ու սոցիալական ենթակառուցվածքներին: