Логотип

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության ժամանակ Հայաստանն աջակցել է Պաղեստինի վերաբերյալ բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Հայաստանն աջակցել է Պաղեստինյան հարցի խաղաղ կարգավորման և հակամարտության երկու պետությունների լուծման վերաբերյալ Նյու Յորքի հռչակագրին հավանություն տվող բանաձևին, որն ընդունվել է 142 կողմ, 10 դեմ և 12 ձեռնպահ ձայներով։

Փաստաթղթին դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Հունգարիան, Արգենտինան, Պարագվայը, Պալաուն, Նաուրուն, Միկրոնեզիան, Պապուա Նոր Գվինեան և Տոնգան։ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես աջակցել են։ Իրանը և Վրաստանը չեն մասնակցել քվեարկությանը։

Նյու Յորքի հռչակագիրն ընդունվել է Պաղեստինյան հարցի վերաբերյալ միջազգային համաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ում հուլիսին՝ Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։

Reuters-ի փոխանցմամբ՝ հռչակագրում խոսվում է Իսրայելի և պաղեստինցիների միջև երկու պետությունների լուծման վրա հիմնված կարգավորման ուղղությամբ «շոշափելի, ժամանակային առումով սահմանափակ և անշրջելի քայլերի» մասին։ Հռչակագրում նաև դատապարտվում է ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի վրա 2023 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հարձակումը, ինչպես նաև Իսրայելի կողմից Գազայի հատվածում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, Գազայի շրջափակումը և սովը, «որոնք հանգեցրել են ավերիչ մարդասիրական և պաշտպանության ճգնաժամի»։

Armenia Today