ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Միացյալ Նահանգներին և Իսրայելին դադարեցնել Իրանի դեմ պատերազմը՝ միաժամանակ հորդորելով Թեհրանին դադարեցնել հարևան երկրների վրա հարձակումները։ Այս մասին հայտնում է AFP-ն։
«Ժամանակն է վերջ դնել այս պատերազմին, որը սպառնում է ամբողջությամբ դուրս գալ վերահսկողությունից»,- Բրյուսելում ԵՄ առաջնորդների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Գուտերեշը։
Նա նաև կոչ է արել վերաբացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար։
News.am
