Логотип

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար․ Աշխարհը չպետք է տրվի Իսրայելի ահաբեկումներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ուրբաթ օրը AFP գործակալությանը հայտնել է, որ աշխարհը չպետք է տրվի Իսրայելի «ահաբեկումներին», որը շարունակում է իր կործանարար պատերազմը Գազայում և իրականացնում է Արևմտյան ափի «սողացող» բռնակցումը։

«Մեզ չպետք է վախեցնի պատասխան հարվածի ռիսկը, քանի որ անկախ նրանից՝ մենք քայլեր ձեռնարկում ենք, թե ոչ, այդ գործողությունները շարունակվելու են։ Առնվազն հնարավորություն կա միավորել համաշխարհային հանրությանը և ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի դա չկրկնվի», – ասել է Գուտերեշը։

Ավելի վաղ Իսրայելը սպառնացել էր բռնակցել Արևմտյան ափը, եթե արևմտյան երկրները հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի բարձր մակարդակի հանդիպման ժամանակ ճանաչեն պաղեստինյան պետությունը։

News.am