Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը խստորեն դատապարտել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և կոչ է արել ՀՀ իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք։ Այս մասին նա ֆեյսբուքյան գրառում է արել։
«Ողջունում եմ հայ փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի նախնական կալանքից ազատ արձակումը, սակայն ես խստորեն դատապարտում եմ նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք։ Պարոն Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար, որոնք գլխավորել էին 2024 թվականի խաղաղ բողոքի ցույցերը»,– ասաց Մերի Լոուլորը։
Sputnik Արմենիա
