Логотип

ՄԱԿ-ի ներկայացուցիչը կոչ է արել հետաքննել Մինաբի դպրոցին հասցված հարվածը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկը կոչ է արել հետաքննել Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցին հասցված հարվածը։ Նրա խոսքերն է մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ հարվածի հետ կապված հետաքննություն է ընթանում։ Կոչ եմ անում այս գործընթացն ավարտել հնարավորինս շուտ և հրապարակել դրա արդյունքները», – ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կայացած քննարկումների ժամանակ։

Հիշեցնենք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի առաջին իսկ օրը՝ փետրվարի 28-ին, հարված էր հասցվել երկրի հարավում գտնվող դպրոցին։ Զոհվել էին 168 աշակերտուհիներ, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից։

Իրանի ԱԳՆ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աղջիկների դպրոցին հարվածներ է հասցրել «Tomahawk» թևավոր հրթիռներով։

Sputnik Արմենիա